Յուրա Մովսիսյան. «Ես չեմ վախենում մրցակցությունից»
08/07/2013 16:59

Յուրա Մովսիսյան. «Ես չեմ վախենում մրցակցությունից»

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամփոփել է «Միացյալ մրցաշարի» արդյունքները և խոսել առաջիկա մրցաշրջանի մասին:

- Երեկ մենք ծանր հանդիպում անցկացրեցինք Կիևի «Դինամոյի» հետ,- Յուրա Մովսիսյանի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն:- Մրցաշրջանից առաջ մարզումային հավաքից հետո փոքր-ինչ հոգնած էինք:

- Դուք գոլային նշաձող ունե՞ք առաջիկա մրցաշրջանի համար:
- Ոչ: Նոր մրցաշրջանում կաշխատեմ այնքան գոլ խփել, որքան հնարավոր է: Կձգտեմ առավելագույնս օգտակար լինել թիմին:

- Էմենիկեի հետ մրցակցությունը Ձեզ չի՞ վախեցնում:
- Մրցակցությունը միշտ լավ է ինչպես թիմի, այնպես էլ, մասնավորապես, բոլոր ֆուտբոլիստների համար: Այնպիսի ակումբում, ինչպիսին «Սպարտակն» է, այդպես էլ պետք է լիներ: Ես չեմ վախենում մրցակցությունից:

- Ո՞ր թիմերը կլինեն ձեր գլխավոր մրցակիցներն առաջիկա մրցաշրջանում:
- Նույն թիմերը` ԲԿՄԱ-ն, «Զենիթն» ու «Անժին»:

- Ձեզ դո՞ւր է գալիս «Սպարտակի» նոր մարզաշապիկը:
- Այո:

- Դուք մասնակցել եք «Միացյալ մրցաշարին»: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:
- Գերազանց թիմեր էին մասնակցում և բոլորն էլ գերազանց խաղ ցուցադրեցին:

Յուրա Մովսիսյան. «Ես չեմ վախենում մրցակցությունից»