.jpg)
«Գորիսում թմրանյութերով զբաղվող ամենամեծ կլանը Սուրիկ Խաչատրյանենցն է»
Aysor.am-ի խմբագրություն ահազանգել էր Գորիսի բնակչուհի Անգելինա Գալստյանը, ում խոսքով` տարիներ շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր ընտանիքին սարսափի մեջ է պահել:
«Ուզում եմ պատմել այն դեպքերի մասին, երբ մեր տան վրա էին հարձակվել: Ես այդ ժամանակ փքոր էի, քաղաքապետի ընտրություն էր, հայրս Համլետ Մկրտչյանի կողմնակիցներից էր: Բռնություններ էին սկսվել, փորձում էին հետ քաշել իրեն, ու մի գիշեր իր եղբայրը` Աղալար մականունով, մոտեցավ մեզ, մեր ընտանիքին: Հայրս տանը չէր, մայրս, ես ու քույրս էինք տանը և հորս մորաքույրը, ով այդ դեպքերից հետո տարած սթերսներից մահացավ»,- պատմեց Անգելինան:
Նրա խոսքով` հարձակվողները փնտրել են իր հորը, ընտանիքի մայրը ասել է, որ միայնակ է դուստրերի հետ տանը, եթե ամուսինը տանը լիներ, հաստատ դուրս գկգար, «նա կնոջը, իր երեխաներին այդ բանդայի դեմ մենակ չէր թողնի»:
«Կրակոցներն եմ հիշում, անջատեցին հեռախոսալարը, քրքրեցին ամեն տեղ, նույնիսկ քույրս չէր հասցրել հագնվել ու անկողնում էր թաքնվել, ոստիկանները կանգնել, ոչինչ չէին անում, կրակում էին, իրենք ոչինչ չէին անում: Միակ դուխով մարդը Պետրոսյան Արմենն էր, զենքերը վերցրեց ու իրանք փական: Դրանից հետո այնպես սարքեցին, որ ոչ մի դեպք էլ չի եղել, բայց էդ վախը դեռ մեր սրտում կար, երկու-երեք օրում այդ դեպքերը այնպես պարտակեցին, ինչպես հիմա: Բայց այնքան կրակոցներ կային, որ առավոտյան տեսա, որ մեր բակում միայն ոստիկանների այդ կլոր շրջանակերն էին: Դրանից հետո սկսվեցին բռնությունները մեր նկատմամբ: Մոտակա ժամանակաշրջանում Սուրիկ Խաչատրյանը ուղարկեց իր հայտնի թիկնապահ Զարզանդին, հայրս հաց էր ուտում, դուրս եկավ, գլխին սարքեցին, տարան ինչ-որ տեղ, նա մի կերպ դուրս եկավ այդտեղից ու վեց ամիս Գորիսում չի եղել, քանի որ հրաման կար, որ պետք է նրան վերացնեին, նույնիկ մեր հետ կապ չէր պաշտպանում, ու մենք իր տեղը չգիտեինք: Հետո եկավ ու մեր հետ էր: Դրանից հետո թե գյուղապետի միջոցով, ամեն ձև մեծ վնաս կար մեզ, նույնիսկ մեր տնից սառնարան էին հանել մթերքով լցված: Ամեն չնչին ձևով էին ուզում վնաս հասցնել»,- ասաց նա:
Նրա խոսքով` չնայած դրան, Գորիսում իրենց ընտանիքը երևի միակն է, որ չի վախենում Ս. Խաչատրյանից: «Հայրս նրան ճանաչում է մանկուց, հիշում էր, երբ ճաշկերույթի էին գնում, ու հայրս ասում էր, ուզում ե՞ս պաշտոնի գնալ, նախկին մարզպետn ասում էր` տեսնենք ոնց կլինի, խի՞ չէ որ: Ու հնարավորությունը ընձեռվեց, ու Գորիսում երկար ժամանակ պարսկական տիրապետության ժամանակաշրջան սկսվեց: Ես ժողովրդին ուզում եմ ասել՝ Լենինը ողջ չի, Լենինը մահացել է, շատ մարդիկ կան, որ ասելիք ունեն, վախենում են: Ի՞նչ պետք է անեն, սպանելո՞ւ են, թող սպանեն, ճիշտ ասելու համա՞ր, ի՞նչ պետք է անեն հայ աղջկան՝ ճիշտ ասելու համար, պետք է բռնաբարե՞ն, չեն կարա, որովհետև հիմա իրենք այն վիճակում չեն: Ես պատրաստ եմ, ես ամեն խոսքիս համար պատասխանատու եմ, թող ինչ ունեն ասելու, ասեն ինձ, ես սկզբունքային մարդ եմ»,- ասաց նա:
Ա. Գալստյանի խոսքով` այժմ կա լուրջ թիմ, որը առայժմ փողոց դուրս չի գալիս: «Ես ունեմ լուրջ թիմ, որը առայժմ փողոց դուրս չի գալիս, եթե նույնը շարունակվի, մենք մարզպետի մոտ ենք մտնելու ու ասելու` դու արյան վրա եկած մարզպետ ես, որովհետև մարզի վիճակը ինչքան գնա սենց, կվատանա: Մի ձեռքը մենակ ծափ չի տա, բայց իմ հետ բազմաթիվ ձեռքեր ծափ կտան»,- ասաց նա:
Ա. Գալստյանի խոսքով` Ավետիք Բուդաղյանի մահվանից հետո ողջ Գորիսը սգում է: «Գորիսում մասսայական սուգ էր, բոլոր սգում էին, չկար մեկը, որ ասեր, լավ է եղել, Բուդաղյանները հիմա սգի մեջ են, սգում են իրենց որդու մահը: Ես նրա ջատագովը չեմ, բայց մեծ մարդու են սպանել, մարդ, ով ուզում էր, որ Գորիսը լիներ ազատ: Ես մտածում եմ, որ Ավոն զոհվեց պատերազմում, թուրքի գնդակից, ու մտածում եմ, որ Ավոն իր արյունով հասավ իր նպատակին»,- ասաց նա:
Հարցին` իսկ ո՞րն էր եղել այդ դեքպերի պատճառը, Ա. Գալստյանը նշեց, որ Խաչատրյանների և Բուդաղյանների հարաբերությունները լավ են եղել, սակայն սրվել են քաղաքապետի ընտրություններից հետո, իսկ Գորիսում բոլորը գիտեին, որ Ա. Բուդաղյանը ընտրվել է:
Հարցին` ի՞նչ վարքով էր հայտնի Ս. Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Անգելինան պատասխանեց. «Գորիսում բոլորն էլ գիտեն, որ թմրանյութերի հետ կապված ամենամեծ կլանը իրենք են, մարդիկ են պահում, որ տարբեր տեղ աճեցնեին: Բոլոր գիտեն, ով որտեղ ինչ աղջիկների էին տանում, և դա կատարվում է իրավապահ մարմինների հսկողության տակ: Եթե իրենք ժխտեն, կարող եմ ասել, որ իրենք տեղյակ են եղել: Ուղղակի էդ ժամանակ կար ցարը, որից վախենում էին, Գորիսում ամեն գործի սկիզբ ու վերջ Սուրիկ Խաչատրյանն էր, բոլորի շուրթերից այդ անունն էր լսվում, բայց բոլորը կեղծ էր»,- ասաց նա:
Մանրամասները` Aysor.am-ի տեսանյութում: