Շունը կյանքի գնով փրկել է տիրոջը կոկորդիլոսի հարձակումից (Տեսանյութ)
09/07/2013 21:01

Շունը կյանքի գնով փրկել է տիրոջը կոկորդիլոսի հարձակումից (Տեսանյութ)

Գլադիատոր անունով շունը Ավստրալիայում հարձակվել է կոկորդիլոսի վրա` փրկելով տիրոջ կյանքը:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ տղամարդը, ով չի ցանկացել ներկայացնել իր անունը, հայտարարել է, որ ընկերների հետ մեկնել էր Ավստրալիայի հյուսիսային շրջաններից մեկը՝ որսի, երբ նրանց վրա հանկարծակի հարձակվել է գետից դուրս եկած կոկորդիլոսը:

Հավատարիմ շունը տիրոջը կոկորդիլոսի հարձակումից փրկելու համար հարձակվել է գիշատիչ կենդանու վրա, սակայն կոկորդիլոսը սատկացրել է շանը և դիակը իր հետ տարել գետը:

Տղամարդը շոկի մեջ է և մինչև հիմա չի կարողանում համակերպվել սիրելի շան կորստի հետ:
 

Շունը կյանքի գնով փրկել է տիրոջը կոկորդիլոսի հարձակումից (Տեսանյութ)