.jpg)
6 կոսմետիկ միջոց՝ արշավ գնալու համար
Կինը պետք է գեղեցիկ մնա ցանկացած իրավիճակում ու միջավայրում: Իսկական լեդին լավ տեսք կունենա անգամ արշավի ժամանակ: Եթե պատրաստվում եք արշավի գնալ, ապա մի մոռացեք պայուսակում ունենալ հետևյալ 6 կոսմետիկ միջոցները.
Չոր շամպուն
Բնության գրկում մեծ խնդիր է մազերը լվանալն ու հարդարելը: Բայց սա դեռ չի նշանակում, որ պետք է շրջել կեղտոտ մազերով: Չոր շամպունը կհեռացնի մազերից ավելորդ ճարպը, փոշին:
Սփրեյ-տոնիկ դեմքի համար
Ողջ օրվա ընթացքում մաշկը բազմաթիվ դժվարություններ է ունենում՝ չորություն, խոնավություն, խարույկի ծուխ, քրտինք: Մշտապես ձեզ հետ ունեցեք դեմքի սփրեյ, այն կմաքրի մաշկը: Սփրեյ կարող եք պատրաստել ինքներդ՝ հանքային ջրով: Պարզապես այն պետք է լցնել ջուր ցողող տարաի մեջ:
Ջրակայուն սևաներկ
Ջրակայուն սևաներկը չի վնասվի անգամ անձրևի, գետում լողալու ժամանակ: Եվ ամենակարևորը, այն անհարմարավետություն չի պատճառի ձեզ մինչև ուշ երեկո:
Խոնավեցնող, տոնային քսուկ SPF-ով
Այս կոսմետիկ միջոցը կպաշտպանի մաշկը չորությունից և արևի ճառագայթներից: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ոչ պակաս, քան 20 SPF-ով քսուկ:
Դեմքի թաց անձեռոցիկներ
Արշավը չի անցնի առանց մաշկի խնդիրների, եթե մոռանաք մաքրել դեմքը հատուկ անձեռոցիկներով: Ցանկալի է ընտրել հիպոալերգիկ անձեռոցիկներ:
Քսուկ՝ միջատների դեմ
Այս միջոցն անփոխարինելի է: Եթե վախենում եք քիմիական բաղադրիչներից, ապա ընտրեք զգոյաուն մաշկի համար նախատեսված միջոց: Բնական այլընտրանքային միջոց կարող են լինել մեխակը, ժասմինի յուղը: