.jpg)
Կառավարությունը կքննարկի ազատամարտիկների ավանդների փոխհատուցման հարցը
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում կքննարկվի մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրումներ կատարած և Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին փոխհատուցում տալու մասին օրենքի նախագիծ:
Օրինագծի առաջին հոդվածով նախատեսում է.
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջեի մասին օրենքի 13 հոդվածի սահմանված կարգով Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը առաջնահերթության կարգով սկսել 2014 թվականի հունվարի 1-ից»:
Նույն օրինագծով, մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը Կառավարությունը պարտավորվում է սահմանել նշված փոխհատուցման տրամադրման կարգն ու ճշտել նշված փոխհատուցումն ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող Արցախյան պատերազմի ազատամարտիկների ցուցակները:
Նշենք, որ օրինագծի հեղինակներն են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը: