.jpg)
Ինգուշեթիայում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզաթը
Նազրանում իրավապահների կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզաթ Աուշևը, ով հետախուզվում էր զինված հարձակման կասկածանքով:
Ոստիկանները նպատակ ունեն բանտ ուղարկել Խամզաթին, ով վերջերս էր դուրս եկել կալանավայրից` կաշառելով պաշտոնյաներին:
2008 թ.-ին Աուշևը Մոսկվայի 26-ամյա բնակչուհուց խլել էր «Պորշ-Կայեն» ավտոմեքենան: Գողությունից մեկ շաբաթ անց «օրենքով գողը» ձերբակալվել էր և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Ինգուշեթիա տեղափոխվելուց հետո Խամզաթին հաջողվել էր կաշառքով դուրս գալ բանտից:
Խամզաթ Աուշևը «օրենքով գող» է կարգվել 22 տարեկան հասակում` նախորդ տարվա դեկտեմբերին վրացական գողերի միջնորդությամբ:
Խամզաթն այս պահին համարվում է գործող ամենաերիտասարդ «օրենքով գողը»:
Ազգությամբ ինգուշ Խամզաթը գող է կարգվել 2012 թ.-ին Դուբայում կայացած «օրենքով գողերի» մեծ սխոդկայի ընթացքում, որին մասնակցում էր 60 քրեական հեղինակություն, և որը գլխավորում էին թբիլիսյան «օրենքով գողեր» Տամազ Կորոշինաձեն և Ջեմո Միկելաձեն:
Սխոդկայի ժամանակ «օրենքով գող» կարգվեց միանգամից 16 մարդ, որոնց թվում էր նաև Խամզաթ Աուշևը` Խամզաթ Ինգուշը: