Ա. Բուդաղյանի փաստաբան. Զինդատախազությունը որոշեց օգնել նրանց
09/07/2013 22:22

Ա. Բուդաղյանի փաստաբան. Զինդատախազությունը որոշեց օգնել նրանց

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ա. Բուդաղյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են: 

Հ. Ալումյանի խոսքով` Ա. Բուդաղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, իսկ սա կանխատեսելի էր, քանի որ «զինդատախազությունը ինչ-որ կերպ պետք է օգներ մյուս կողմին և նրանք ընտրեցին այս ձևը, հավանաբար թեթևացնելու համար մյուս կողմի պատասխանատվությունը»:

Հ. Ալումյանը նշեց, որ առայժմ չի ցանկանում  խոսել իր հետագա քայլերի մասին:

Հիշեցնենք, որ այսօր հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

Ա. Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախորդող հրապարակում` Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել

 

Ա. Բուդաղյանի փաստաբան. Զինդատախազությունը որոշեց օգնել նրանց