Կ. Մանոյան. Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց առկա անդունդը
09/07/2013 14:37

Կ. Մանոյան. Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց առկա անդունդը

Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անդունդը: Անդրադառնալով Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիույի` ՀՀ ԱԺ-ում արված սկանդալային հայտարարություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Եթե միմամիտ լինենք, կարող ենք ասել, որ Աուրելիա Գրիգորիուն լավ համոզված է եղել իր ասածի մեջ: Եթե իրատես լինենք, կասենք, որ իրեն մի լավ կաշառել են: Սակայն այս ամեն ինչ-որ առումով վկայում է այն մասին, որ եթե Հայաստանում նա նման բան կարողացել է ասել, ապա Ադրբեջանում հակառակի մասին խոսել չի համարձակվի: Այս առումով` կարևոր է, որ առնվազն այն շրջանակները, որը մասնակցում էր այդ հանդիպմանը, կամ առհասարակ Հայաստանում անցկացվող միջոցառումներին, իրականում տեսնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական տարբերությունը նման հարցերում: Չենք պնդում, որ Հայաստանում դրախտ է, և ամեն ինչ սքանչելի է, սակայն նման հարցերում տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում միջազգային խորհրդաժողովի շրջանակներում հուլիսի 4-ին կայացած իր ելույթում Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, հանդես էր եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ և նշել, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նաև ասել էր, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»։

 

Կ. Մանոյան. Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց առկա անդունդը