.jpg)
«Միկան» դուրս մնաց Եվրոպայի լիգայից
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում այսօր «Միկան» հյուրընկալել էր Չեռնոգորիայի «Ռուդարին»: Առաջին` արտագնա խաղում երևանյան թիմը պարտվել էր 0:1 հաշվով, և հույս կար, որ սեփական դաշտում կկարողանա բեկել մրցակցության ընթացքն ու ապահովել ելքը հաջորդ փուլ: 45-րդ րոպեին Ռաֆայել Ղազարյանի խփած գոլը հույս պարգևեց հայ երկրպագուներին, սակայն չեռնոգորցիները հանդիպման 85-րդ րոպեին Ստոյանովիչի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը:
Գրանցվեց 1:1 հաշիվ, որը կանաչ լույս վառեց «Ռուդարի» առջև: Այդ թիմը հաջորդ փուլում կհանդիպի Վրոցլավի «Շլենսկի» հետ: