Անցած 4 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար
09/07/2013 21:23

Անցած 4 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը, կողոպուտի՝ 4, խուլիգանության՝ 2, յուրացման կամ վատնման` 1 և դրամանենգության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 19 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 5, գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ զոհվել է, 52-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Անցած 4 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար