.jpg)
09/07/2013 17:14
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթաժողովին: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: