.jpg)
Հայաստան կայցելի Շտեֆան Ֆյուլեն
Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ: