Սոցիալապես անապահով ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում
09/07/2013 17:44

Սոցիալապես անապահով ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:  

Սոցիալապես անապահով ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում