.jpg)
10/07/2013 18:08
Աշոտ Վարդապետյանը` Անանդ-Կարլսեն մրցախաղի գլխավոր մրցավար
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին (Հայաստան) նշանակել է 2013 թ. նոյեմբերի 6-26-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի կոչման Անանդ-Կարլսեն մրցախաղի գլխավոր մրցավար: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հիշեցնենք, որ Վարդապետյանը եղել է նաև աշխարհի առաջնության Անանդ-Գելֆանդ մրցախաղի (Մոսկվա, 2012 թ.) գլխավոր մրցավարը: