Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում 600 հոգի կատվին է ընտրել
10/07/2013 15:57

Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում 600 հոգի կատվին է ընտրել

Մեքսիկայի Վերակռուս նահանգի Ջալապա քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող է հաղթել Մորիս անունով կատուն: 

Նրան կողմ են քվեարկել 600 քաղաքացի: Կատվի թեկնածությունը առաջադրած քաղաքացիները դա հիմնավորել են նրանով, որ հոգնել են սովորական պաշտոնյաներից, ովքեր «ոչինչ չեն անում և միայն ուտում ու քնում են»: Նրանք նույնիսկ Մորիսի անունով «Twitter»-ում էջ են բացել, որտեղ ներկայացրել են իրենց թեկնածուի նախընտրական ծրագիրը` «Ազատել քաղաքը առնետներից» վերնագրով:

Ծրագրում ներկայացված են նաև Մորիսի տաղանդները: «Ես քնում եմ, ուտում, խաղում, գնում եմ զուգարան, հետո նորից գնում եմ քնելու»,- գրված է կատվի նախընտրական փաստաթղթում: 

Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում 600 հոգի կատվին է ընտրել