Վիլյան երախտապարտ է «Բարսելոնին»
10/07/2013 20:16

Վիլյան երախտապարտ է «Բարսելոնին»

Մադրիդի «Ատլետիկոյի» նորեկ Դավիդ Վիլյան հայտարարել է, որ շատ երախտապարտ է կատալոնյան ակումբին «Բարսելոնում» անցկացրած 3 տարվա համար:

«Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել «Բարսելոնին» հարգանքի համար: Կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Բարսելոնն» է, 3 տարի անցկացնելու համար,- ասել է Վիլյան:- Ոչ մի բողոք չունեմ, ընդհակառակը, «Բարսելոնն» օգնեց ինձ «Ատլետիկո» տեղափոխվելու գործում: Հույս ունեմ, որ «Ատլետիկոյում» նույնքան երջանիկ կլինեմ, որքան «Բարսելոնում»: Արդեն խոսել եմ գլխավոր մարզիչ Սիմեոնեի հետ: Նրա վստահությունը կարևոր դեր է խաղացել իմ տեղափոխության հարցում»:

Վիլյան երախտապարտ է «Բարսելոնին»