Գ. Բեգլարյան. Բարեգործություն ենք անում վատ, հնամաշ մեքենաներով
10/07/2013 14:03

Գ. Բեգլարյան. Բարեգործություն ենք անում վատ, հնամաշ մեքենաներով

Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ներկրված թվով 19 «Յութունգ» մակնիշի աvտոբուսների շահագործումը: Ավտոբուսները կսպասարկեն Երևան-Աբովյան N259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսների փոխարեն:

Այդ առիթով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հենց Հանրապետության հրապարակում պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախարարը նշեց, որ այս մեքենաների օրինակով որդեգրվել է մի նոր քաղաքականութուն, որն ի օգուտ ժողովրդի է: Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկրել նման մեքենաներ և մասնակցել իրենց ցանկացախ երթուղու մրցույթին ու հաղթել: Նախարարը ընդգծեց, որ այլևս չեն լինելու հավերժ սեփականատերեր:

Նկատենք, որ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամը» Երևան-Աբովյան երթուղում իրականացնում է անվճար բարեգործական ողևորափոխադրումներ:

Դիտարկմանը, թե նման երթուղիների շահագործումն անդրադառնալո՞ւ է բարեգորածական մեքենաների վրա, Գ. Բեգլարյանը պատասխանեց.

«Եթե արվում է բարեգործություն, ապա դա պետք է արվի հարյուր տոկոս լավ մեքենաներով: Բարեգործություն ենք անում վատ, հնամաշ մեքենաներով: Աստված չանի, նման վատ մեքենաների պատճառով մի բան լինի մեր քաղաքացիներին»,- ասաց Գ. Բեգլարյանը՝ ավելացնելով, որ բարեգործները, եթե ցանկանում են շարունակել իրենց բարեգործությունը, ապա պետք է դա անեն նման մեքենաներով:

 

Գ. Բեգլարյան. Բարեգործություն ենք անում վատ, հնամաշ մեքենաներով