Սպիտակի քաղաքապետը հերքում է. Ինքը ոչ մեկի չի ծեծել
10/07/2013 16:05

Սպիտակի քաղաքապետը հերքում է. Ինքը ոչ մեկի չի ծեծել

Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ Սպիտակի բնակիչ Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հուլիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում Սպիտակ քաղաքում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Գ. Սահակյանը ծեծել է իրեն։

Գ. Սահակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է, որ իր դեմ գործ է հարուցվել, սակայն նախաքննության ընթացքում չի ցանկանում խոսել մանրամասներից:

«Իմ դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ես այդ մարդուն ճանաչում եմ, նա մեր քաղաքի բնակիչներից է, սակայն ես նրա հետ գործ չեմ ունեցել»,-ասաց նա:

Aysor.am-ի հարցին` ի՞նչ հարաբերությունների մեջ են իրենք և ինչը կարող էր դառնալ պատճառ, որ նրա դեմ հաղորդում ներկայացներ ոստիկանություն, Գ. Սահակյանը ասաց. «Ոչ իմ հարևանն է, ոչ բարեկամը»: Սպիտակի քաղաքապետը նշեց, որ Լևիկ Մարյանը որևէ տեղ չի աշխատում:

 

Սպիտակի քաղաքապետը հերքում է. Ինքը ոչ մեկի չի ծեծել