Դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
10/07/2013 19:34

Դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչև վաղը ժամը 16.00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից: 

Դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է