Սուտը և առողջությունը. Սրանք սերտորեն կապված են
10/07/2013 19:13

Սուտը և առողջությունը. Սրանք սերտորեն կապված են

Նոտրդամի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները դեռ վաղուց ապացուցել են, որ եղելության խեղաթյուրումը, աննշան սուտը բացասական ազդեցություն են գործում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:

Ինչպես ցույց է տվել 18-71 տարեկան 110 մարդկանց տասամյա ուսումնասիրությունը, մարդիկ, ովքեր փորձել են նվազեցնել սուտը (ըստ առաջադրանքի դա պետք է անեին կամավորների 50 %-ը), ի վերջո իրենց ավելի հանգիստ են զգում և ավելի քիչ են տխրում: Բացի այդ, նրանք ավելի քիչ են գլխացավ, կոկորդի ցավ ունեցել: Նրանք ավելի լավ հարաբերություններ են ունեցել շրջապատի մարդկանց հետ:

Պրոֆեսոր Անիտա Կելին նշում է, որ մարդը միջինում ստում է շաբաթը 11 անգամ: Այսպիսով, առաջին խումբը ստել է եռակի անգամ ավելի քիչ, քան սովորաբար: Արդյունքում արձանագրվել է չորսով պակաս քիչ բողոք հոգեկան վիճակի վերաբերյալ ու երեքով պակաս բողոք՝ ֆիզիկական խնդիրների վերաբերյալ:
 

Սուտը և առողջությունը. Սրանք սերտորեն կապված են