Ինչպե՞ս  խնամել շուրթերը
10/07/2013 20:07

Ինչպե՞ս խնամել շուրթերը

Արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները կարող են շուրթերի ճաքերի ու չորության պատճառ դառնալ: Թեև շուրթեր չորանալը կարող է լինել նաև վիտամինների պակասից:

Կան միջոցներ, որոնք օգնում են վերականգնել և պահպանել շուրթերի գեղեցկությունը:

Չորացած շուրթերին առավոտյան թթվասեր քսելով, դուք կպաշտպանեք նրանց անբարենպաստ եղանակից։ Իսկ երեկոյան շատ օգտակար է մեղր քսելը, որը վերականգնում է մաշկի բջիջները և ոչնչացնում մանրէները, որոնք կարող են ճաքճքած մաշկից ներս թափանցել։

Փափուկ մերսումը հրաշալի վերականգնողական միջոց է։ Դրա համար ատամի փափուկ խոզանակ վերցրեք և եղեսպակի (шалфей) քսուքով մերսեք շուրթերը։

Շատ օգտակար է նաև խնձորը: Խնձորի կեղևը մաքրեք, անցկացրեք քերիչով, ավելացրեք ձիթապտղի կամ այլ ձեթ 1:1 հարաբերությամբ: Խառնուրդը քսեք շուրթերին, թողեք 10 րոպե, ապա անձեռոցիկով սրբեք և հիգիենիկ շրթներկ քսեք:

Դիմահարդարումը պետք է նուրբ լինի և ոչ շատ արտահայտիչ, որպեսզի բնական երևա: Շուրթերի բնական գծից դուրս ընդգծված եզրագիծը, թեև տեսողական առումով դրանք լայնացնում, բայց միշտ էլ նկատելի է լինում։ Այդ սխալն ուղղելու համար առաջին հերթին պետք է եզրագծի համար բաց գույնի մատիտ ու նաև բաց երանգի շրթներկ օգտագործել։ Մուգ շրթներկի դեպքում կենտրոնում համեմատաբար բաց գույնի փայլ քսեք տեսողական առումով շուրթերը հաստացնելու համար։ Փայլն ավելի լավ է մատով քսել։ Բայց չորացած շուրթերի դեպքում դա խորհուրդ չի տրվում, քանի որ ճաքերն ավելի են ընդգծվում:
 

Ինչպե՞ս խնամել շուրթերը