Հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև ու ամպրոպ
10/07/2013 10:14

Հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև ու ամպրոպ

Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Իսկ հարավային կեսում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում:

Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար:

Ըստ Meteo-tv.am-ի՝ օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:


Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի 13-15մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +33+35, երեկոյան +25+27 աստիճան:  

Հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև ու ամպրոպ