.jpg)
Հղիներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով շոկոլադ օգտագործել
Յելի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 2500 հղի կանայք: Գիտնականները ծանոթացել են մասնակիցների սննդակարգին և բացահայտել, որ շատ շոկոլադ օգտագործող կանայք հղիության ժամանակ չեն տառապել էկլամպսիայով: Էկլամպսիան գեստոզի ծանրագույն ձևն է։ Դրա հիմնական դրսևորումը ցնցումներն են:
Մասնագետները նաև հայտնաբերել են, որ հղիության ընթացքում կանոնավոր կերպով շոկոլադ օգտագործող կանայք խնդիրներ չեն ունեցել նաև բարձր ճնշման հետ կապված:
Էկլամպսիայի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն գիտնականներին: Շատ հաճախ այդ վիճակը հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության կամ երեխան նվազ է ծնվում: Էկլամպսիայի դեմ պայքարի հիմնական միջոցը ներկայումս հանգիստը և արյան ճնշման արհեստական կարգավորումն է, սակայն դա չի բուժում կնոջը, այլ երեխային հնարավորություն է տալիս ուժ հավաքել, որն անհրաժեշտ է նրան ծննդաբերության ժամանակ: