.jpg)
M-1-ի հայտնի մարտիկներին ծեծել են բենզալցակայանում (Տեսանյութ)
Բրազիլացի հայտնի մարտիկներ Մայքլ Ֆալկաոյին և Կաուի Մենին դաժանաբար ծեծել են փողոցում:
Dni.ru-ի փոխանցմամբ, ծեծի հետևանքով 22-ամյա Մենին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, իսկ Ֆալկաոն ստացել է մի քանի թեթև վնասվածք:
Ֆալկաոն բենզալցակայանի խանութում վեճի է բռնկվել մի աղջկա հետ, ապտակել է նրան: Միջադեպքը ֆիքսել են տարածքի տեսախցիկները:
Մի քանի րոպե անց տուժած աղջկա հետ խանութ են ներխուժել երիտասարդներ, որոնք փայտերով ծեծել ենմարզիկներին:
Նշվում է, որ Ֆալկաոն հարվածից հետո ուշագնաց է եղել, իսկ Մենը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: