Շտեֆան Ֆյուլե. Մեզ պետք են գործընկերներ, որոնց միշտ կարելի է վստահել
10/07/2013 18:59

Շտեֆան Ֆյուլե. Մեզ պետք են գործընկերներ, որոնց միշտ կարելի է վստահել

Հայաստանում գտնվող Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն լրագրողների հետ իր այսօրվա հանդիպումը սկսեց ոտքի կանգնելով:

«Ոտքի եմ կանգնում, որովհետև հանդիպում եմ հայստանյան իմ այցելության կարևորագույն օղակներից մեկին` հասարակական կազմակերպւոթյունների ներկայացուցիչներին և լրագրողներին: Ոտքի եմ կանգնում, որովհետև վերջում նստած մարդիկ նույնպես պետք է տեսնեն իմ դեմքը, որ ստանան իմ դեմքի և ձայնի համադրությունը և խոսքս ավելի վստահելի լինի»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն` նաև ներողություն խնդրելով ուշացման համար:

Հանձակատարը նշեց, որ Հայաստան իր այցելության օրակարգն այնքան խիտ է, որ նույնիսկ ձեռքերը լվանալու ժամանակ չունի.

«Որախ եմ Երևանում գտնվել այս կարևոր պահին, երբ ակտիվորեն տարվում են Ասոցացման պայմանգրի վերաբերյալ քննարկումները: Ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանը լավագույնս օգտվում է  Արևելյան գործընկերության ընձեռած հնարավորություններից: Մեզ պետք են գործընկերներ, որոնց միշտ կարելի է վստահել»,- ասաց Շ. Ֆյուլեն` անցնելով իր նախապես պատրաստած զեկույցին:

Զեկույցը, հիմնականում, վերաբերում էր Հայաստանում Եվրամիության կողմից իրակացվող ծրագրերի առաջնահերթություններին: Դրանց մեջ հատակապես մեծ տեղ էին գրավում ժողովրդավարությանը, հիմարար ազատություններին, կոռուպցիայի դեմ պայքարի դեմ ուղղված ծրագրերը:

«Ավարտելով զեկույցս՝ չեմ կարող չանդրադառնալ ձեզ անհանգստացնող կարևորագույն կոնֆլիկտին: Ես կոչ եմ անում Հայաստանին զարկ տալ Ադրբեջանի հետ քննարկումներին և հասնել համաձայնության` առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով: ԵՄ-ն իր հերթին կշարունակի օժանդակել Հայաստանին` համաձայնության հասնելու ճանապարհին»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի` Եվրաինտեգրման գործընթացին, Շ. Ֆյուլեն ասաց, որ ԵՄ-ն կոչ է արել և կոչ է անելու, որպեսզի Թուրքիան շարունակի իր եվրոպականացման գործընթացը` ուշադրություն դարձնելով ԵՄ հիմնարար սկզբունքներին:

Հանձնակատարն անդրադարձավ նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, հատկապես վերջերս գազի գնի բարձրացմանը և Ադրբեջանին զենքի վաճառքին: Հարցին, թե արդյոք ՌԴ-ի կողմից ճնշում չի տեսնում ՀՀ-ի վրա` կապված Ասոցացման պայմանագիր-Մաքսային միություն հարցի հետ, Շ. Ֆյուլեն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել դա, դուք պետք է ասեք՝ կա՞ ճնշում: Իսկ լուրերին ես հետևում եմ, մի բան կարող եմ ասել, որ մեր գործընկերների հետ հարաբերություններում ճնշում հասկացություն գոյություն չունի: Մենք չենք կաշկանդելու Հայաստանին իր ուղիղ և անուղակի հարևանների հետ հարաբերությունների մեջ մտնելու հարցում, մենք ուզում ենք թափանցիկ լինել, հստակ ասել ենք, որ անջրպետներ կառուցելը չէ մեր նպատակը, մենք մեր ոչ մի գործընկերոջ երբևէ չենք ասել` դադարեցրեք համագործացությունը ձեր, այսպես ասած, ավանդական կամ վստահելի գործընկերոջ հետ: Մենք խրախուսելու ենք ձեր համագործակցությունը, և ինքներս ենք լուծելու համագործակցության հնարովորինս լայն ուղղություններ»:

Քննարկման սկզբում հանրային սեկտորի ներկայացուցիչներից մեկը Շ. Ֆյուլիեից հետաքրքրվեց Հայաաստնում հաշմանդամության վերաբերյալ իրականացվող ծրագրերի մասին` նշելով, որ հաճախ լինում են տեխնիկական թերացումներ, երբ ծրագրի գումարը տրամադրվում է հաշմանդամություն ունեցողների հետ ոչ անմիջականորեն աշխատող կազմակերպություններին, ինչն էլ նվազեցնում է ծրագրի արդյունավետությունը: Պատասխանելով հարցին, թե քաղաքական հաջողված համագործակցության պարագայում ծրագրերի իրականացման այս և նման այլ թերացումների պատճառը ո՞րն է և որքանո՞վ են այս թերացումները պայմանավորում Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությամբ, Շ. Ֆյուլեն պատասխանեց այսպես.

«Կասեմ կարճ` ԵՄ հայաստանյան պատվիրակության յուրաքանչյուր անդամ վայելում է իմ լիարժեք վստահությունը, նրանք քրտնաջան աշխատում են, և ես էլ իմ հերթին աշխատելու եմ քրտնաջան, որ օգնեմ նրանց` Հայաստնում ԵՄ ծրագրերն իրականցնելիս»:

Նշենք, որ Շ. Ֆյուլեն արդեն հանդիպել է ՀՀ Նախագահի, վարչապետի, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարների հետ, հանդիպում է ունեցել նաև ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա Հայաստանից մեկնելու է Վրաստան:
 

Շտեֆան Ֆյուլե. Մեզ պետք են գործընկերներ, որոնց միշտ կարելի է վստահել