.jpg)
Հոգեպես անհավասարակշիռ քաղաքացին Բ-2 թաղամասի պատշգամբում անկողին է այրել
Այս գիշեր` ժամը 00.34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 17-րդ բնակարանի պատշգամբում այրվել է 1 բարձ: