.jpg)
Զգուշացեք մտքերից, դրանք զորություն ունեն
20-րդ դարի բրիտանացի փիլիսոփա Ջեյմս Ալենն ասել է. «Այն ամենը, ինչին մարդ հասնում է կյանքում, և ինչին այդպես էլ չի կարողանում հասնել, նրա սեփական մտքերի ուղղակի արդյունքն է»:
Մեր մտածելակերպը շատ ավելի զորեղ է, քան մենք հաճախ կարծում ենք: Մեր մտքերը ազդում են մեր ողջ կյանքի վրա` թե՛ դրական, թե՛ բացասական առումներով:
Դժվարության առկայության դեպքում՝ ընդունեք կյանքի մարտահրավերները: Երբ ընդունում եք խնդրի գոյությունը, սկսում եք պայքարել դրա դեմ և մեծ է հավանականությունը, որ կհաղթահարեք խոչընդոտները:
Շատ կարևոր է նաև հավատը, մտքերն այն մասին, որ կա գերբնական ուժ, որը կարող է օգնել մեզ ցանկացած խնդրի ժամանակ:
Մարդիկ, ովքեր հավատում են, լցված են դրական էներգիայով և ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթահարելու խոչընդոտները: Երբ հավատում եք ինչ-որ բանի, ավելի հեշտ է ընդունել իրականությունը և դադարել անհանգստանալ:
Անհանգստությունը և սթրեսը կարող են պատճառ դառնալ նորանոր բարդությունների, հիվանդություններով լցնել ձեր օրգանիզմը, այդ պատճառով պետք է բացառեք այդ երկու գործոնները ձեր կյանքից:
Պետք է հիշել, որ մենք սովորաբար ստանում ենք այն, ինչի մասին մտածում ենք: