.jpg)
«Տոտենհեմը» կրկին կպայքարի Պյանիչի տրանսֆերի համար
«Տոտենհեմը» պատրաստ է նոր առաջարկ ներկայացնել իտալական «Ռոմային»` բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերը գնելու համար: Լոնդոնյան ակումբը 2012 թ. վերջին փորձել է պայմանագիր ստորագրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն այն ժամանակ հռոմեացիները մերժեցին անգլիացիների` 15 մլն եվրոյով Պյանիչին բաց թողնելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Daily Express»-ը, այժմ «Տոտենհեմի» ղեկավարությունը մտադիր է բոսնիացու համար վճարել 23 մլն եվրո: Ի դեպ, Պյանիչի տրանսֆերի հարցում լոնդոնյան ակումբի գլխավոր մրցակիցը կատալոնյան «Բարսելոնն» է:
Սկզբում Պյանիչը մտադիր էր կարիերան շարունակել «Ռոմայում», սակայն ակումբում ստեղծված ոչ հասարակ իրավիճակը կարող է ստիպել նրան` փոխելու պլանները: