ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել է օգնել սիրիացի ապստամբներին
10/07/2013 11:23

ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել է օգնել սիրիացի ապստամբներին

ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելափակել է Բարաք Օբամայի՝ սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումը:

Dni.ru-ի փոխանցմամբ, օրենսդիրները զգուշանում են, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում, որոնք չեն կիսում ամերիկյան գաղափարները:

Կոնգրեսի հետախուզության կոմիտեյում կասկածներ են հնչել սիրիացի ապստամբներին օգնության տրամադրման արդյունավետության վերաբերյալ: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել էր դեռևս հունիսին, սակայն գաղտնի էր պահվում:

ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել է օգնել սիրիացի ապստամբներին