Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
10/07/2013 11:51

Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Կառավարությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում հաստատեց Վահե Հակոբյանի թեկնածությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով նորանշանակ մարզպետին, նկատեց, որ բոլորն են ծանոթ Վ. Հակոբյանի հրապարակային գործունեությանը:

Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, պատգամավոր է թիվ 38 ընտրատարածքից, իսկ նրա թեկնածությունը, որպես Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ԳՄ նիստում առաջարկել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախորդող հրապարակում՝ Սուրեն Խաչատրյանը թողեց մարզպետի լիազորությունները. Հայտարարություն
 

Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ