.jpg)
Անիի նախկին ոստիկանապետի կինը Վարդան Ղուկասյանի գրասենյակին դատի է տալու
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է այսօր Վ. Ղուկասյանի գրասենյակի կողմից տարածված հայտարարությանը:
«Մենք պատրաստվում ենք դատի տալ հայտարարության հեղինակներին»,-ասաց նա:
Նրա խոսքով` բոլորին է հայտնի, որ իր որդու դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են և չկան ապացույցներին:
«Ես հիմա էլ պատրաստ եմ կրկնել դատարանում ասված իմ խոսքերը»,-ասաց նա:
Հարցին` Սպարտակ Ղուկասյանը ի՞նչ համբավ ունի Գյումրիում, նա նշեց. «Ես ոչ նրան, ոչ էլ Վ. Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում և ասել եմ այն, ինչ քաղաքում շատերն են խոսում, ոմանք էլ վախենում են խոսել»:
Հիշեցնենք, որ այսօր Վ. Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «Բոլորին էլ պարզ է, որ ամբաստանյալի մայրը չունենալով որդուն արդարացնող հստակ և անհերքելի փաստարկներ, դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում՝ շինծու և, անգամ, անառողջ մտքերի տարածմանը: Այդ տիկինն այնքան է չափ անցնում, որ կատարելագործելով իր բանսարկությունը, հնարում է միայն իրեն հայտնի ինչ-որ խոսակցության ինչ-որ մանրամասներ»:
Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 188-րդ հոդվածների առաջին մասերով՝ սպանություն և ապօրինի ձեռնարկատիրություն:
Նախորդող հրապարակում` «Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը»
Վ. Ղուկասյանի գրասենյակ. Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նպատակադրված հետապնդում
Ղուկասյանի դստեր փեսացուի իրավահաջորդի ներկայացուցչին մերժել են
Սպանվել է Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուն