.jpg)
Նոր շրջադարձ Ալկանտարայի տեղափոխության պատմության մեջ
«Բարսելոնից» Տիագո Ալկանտարայի հեռացման պատմության մեջ անսպասելի շրջադարձ է կատարվել: Արդեն մեկ ամիս է` հայտարարվում է, որ իսպանացին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն պարզվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Գերմանիայում և ոչ թե Անգլիայում:
«Cope»-ն հաղորդում է, որ կատալոնյան ակումբին հիանալի առաջարկ է ներկայացրել Մյունխենի «Բավարիան», իսկ ֆուտբոլիստին համոզել է «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է մյունխենյան թիմը:
Ավելացնենք, որ Տիագոն «Բավարիայում» տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ կստանա: