Ա. Բուդաղյանի զենքը տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում և առանց փամփուշտի է եղել
11/07/2013 16:44

Ա. Բուդաղյանի զենքը տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում և առանց փամփուշտի է եղել

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆոի» հետ զրույցում հաստատել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել։ 

Ըստ փաստաբանի, Արտակ Բուդաղյանի մոտ ևս փամփուշտներ չեն հայտնաբերվել, «հետևաբար նա չէր կարող կրակել»:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ բացի վերընշվածից գնդապետի զենքն այդ օրը ամբողջությամբ հավաքված չի էլ եղել, այս ամենի վերաբերյալ փաստերը, Հայկ Ալումյանի խոսքով, քրեական գործի նյութերում առկա են:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ զրույցում Հ. Ալումյանը նշել է, որ Ա. Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել:

Նախորդող հրապարակում` Հայկ Ալումյան. Զինդատախազությունը իմ բողոքի իմաստը չի հասկացել

Արայիկ Բուդաղյան. Որևէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու

 

Ա. Բուդաղյանի զենքը տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում և առանց փամփուշտի է եղել