ԴԱՀԿ-ն առաջին կիսամյակում բռնագանձել է ավելի քան 10 մլրդ դրամ
11/07/2013 19:42

ԴԱՀԿ-ն առաջին կիսամյակում բռնագանձել է ավելի քան 10 մլրդ դրամ

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին։ Այս մասին հայտնում են  ԴԱՀԿ լրատվական ծառայությունից: 

Զեկուցվել է, որ 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 51.447 -ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10.319.390.439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7.123.852.314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց:

Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն կիսամյակի արդյունքների և միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ: 

ԴԱՀԿ-ն առաջին կիսամյակում բռնագանձել է ավելի քան 10 մլրդ դրամ