Քամբեք. Միանալով Ասոցացման համաձայնագրին Հայաստանը կշտկի իր տնտեսությունը
11/07/2013 20:03

Քամբեք. Միանալով Ասոցացման համաձայնագրին Հայաստանը կշտկի իր տնտեսությունը

ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերին միանալը Հայաստանի համար լավ բանալի է` Ադրբեջանի առաջադրած մրցավազքին դիմակայելու առումով: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված քննարկման ժամանակ:

«Միանալով Ասոցացաման համաձայնագրին` Հայաստանը, կարծես, կլուծի իր գոյատևման հարցը Ադրբեջանի հետ տնտեսական մրցավազքում: Ալիևը շարունակ կրկնում է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ, մեկուսացված, կաշառակերության զոհ դարձած, և Ասոցացման համաձայնագիրն ուղղված է հենց այս խնդիրների լուծմանը: Միաժամանակ սրանով Եվրամիությունը չի միջամտում հիմնախնդրին, քանի որ այս համաձայնագիրն առաջարկվել է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին»,- ասաց Մայքլ Քամբեքը՝ ընդգծելով, որ սա կարող է ազդեցություն ունենալ նաև ԼՂ հակամարտության կարգավորման վրա:

«Մեդալը երկու կողմ ունի: Նախ այն քննարկումները, թե Ասոցացման համաձայնագրին միանալով կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխություն ուղղակի հիմարություն են: Այլ կերպ բնորոշել չեմ կարող: Մյուս կողմից` համաձայնագրին միանալով՝ շատ բան կարող է փոխվել: Մասնավորապես, Հայաստանը կարող է շտկել իր տնտեսական վիճակն ու այսօր կա դրա կարիքը»,- ասաց Մայքլ Քամբեքը:

Քննարկամնը մասնակից Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ կարծիք հայնտնեց, որ` այո, Ասոցացման համաձայնագրին միանալով շատ փոփոխություններ են հնարավոր, բայց դրանք կլինեն միայն դրական.

«Նախ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է, որ չունի համաձայնագրին միանալու կարիք: Արդյունքում՝ Հայաստանը տարածաշրջանում կմիանա Ասոցացման համաձայնագրին, իսկ Ադրբեջանը` ոչ, և սա մեզ առավելություն կտա»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նշենք, որ ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրումը տեղի կունենա այս տարվա աշնանը` Վիլնյուսում: 

Քամբեք. Միանալով Ասոցացման համաձայնագրին Հայաստանը կշտկի իր տնտեսությունը