Փայլուն և հանգստացած  աչքեր  ունենալու գաղտնիքը
11/07/2013 20:48

Փայլուն և հանգստացած աչքեր ունենալու գաղտնիքը

Շատ հաճախ տարվում ենք աշխատանքով, առավոտից երեկո համակարգչի էկրանից չենք հեռանում` մոռանալով մեր առողջության և թարմ տեսքը պահպանելու մասին: Այս ամենի պատճառով ձեռք ենք բերում գունազրկված, այտուցված մաշկ, հոգնած, կարմրած աչքեր:

Այսպիսով աչքերը հանգստացնելու համար ամեն օր քնելուց առաջ լավ կլինի թեյի թրջոցներ դնել: Դրա համար թրմեք սովորական կանաչ թեյը, դրանով թրջեք բամբակե տամպոնները և 5 րոպե պառկեք՝ դրանք աչքերին դրած: Կարելի է նաև երկու թեյի ծրար եռացնել, երկու րոպե թողնել ջրի մեջ, այնուհետև քամել և ոչ շատ տաք վիճակում դնել աչքերին, թողնել մինչև սառի: Դրանից հետո ցանկալի է աչքերի տակ թարմ վարունգի բարակ կտրտած կտորներ դնել:

Նման թրջոցները օգտակար են նաև աչքերի այտուցման դեպքում: Դրանք հանգստացնում են մաշկը և աչքերին առանձնահատուկ փայլ են հաղորդում:

Կարելի է նաև օգտագործել կարտոֆիլի կլորակներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից:

Չափազանց երկար աշխատելու և գերհոգնած տեսք ունենալու դեպքում չեք կարող բավարարվել միայն տոնային կրեմով: Անքուն գիշերից հիտո դեմքի գույնը պետք է շտկել` կարգավորելով թերությունները թաքցնող կոսմետիկայով կամ անգամ գունավոր կորեկտորի օգնությամբ: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ են ոչ միայն կանաչավուն գույնը, որը սովորաբար օգտագործում ենք կարմրությունը թաքցնելու համար, այլև դեղնավուն և վարդագույն տոները:

Այդ օրերին շատ կարևոր է կարմրեցնել ոչ միայն այտերը, այլև մի փոքր էլ կզակը և հոնքերի ներքևի հատվածը:

Լավ ներկեք թարթիչները: Դա լավագույն միջոցն է աշխույժ և հանգստացած աչքերի տպավորություն թողնելու համար:

Իսկ աչքերի մատիտից ճիշտ կանեք հրաժարվեք: Անքուն գիշերից հետո ուրվագիծն ավելի լավ է պատկերել մուգ ստվերաներկի միջոցով: 

Փայլուն և հանգստացած աչքեր ունենալու գաղտնիքը