.jpg)
11/07/2013 18:07
Հայ գրոսմայստերները` Համաշխարհային ունիվերսիադայում
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Համաշխարհային ունիվերսիադայում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Վլադիմիր Օնիշչուկից (Ուկրաինա) և Լի Չաոյից (Չինաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: