Արցախյան «Մռակած» երգչախումբը Վիլնյուսում երրորդ մրցանակի է արժանացել
11/07/2013 19:05

Արցախյան «Մռակած» երգչախումբը Վիլնյուսում երրորդ մրցանակի է արժանացել

2013թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:

Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից /3/, Ռուսաստանից /3/, Լեհաստանից /3/ և Արցախից /1/: Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:

Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության /ա կապելլա/:

Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի  «Tristis est anima mea» երգը:
 

Արցախյան «Մռակած» երգչախումբը Վիլնյուսում երրորդ մրցանակի է արժանացել