Պիզելի. «Հավաքի վերջում բոլորս էլ հոգնածություն ենք կուտակել»
11/07/2013 19:27

Պիզելի. «Հավաքի վերջում բոլորս էլ հոգնածություն ենք կուտակել»

«Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով գոլի հեղինակ է դարձել չեխական «Վիսոչինայի» հետ ընկերական խաղում, գնահատել է իր թիմի պատրաստականության մակարդակը Ռուսաստանի 2013-2014 թթ. առաջնության մեկնարկից առաջ:

«Ուրախ եմ, որ հաջողվեց առաջին գոլը խփել «Կրասնոդարի» կազմում: Կարծում եմ` մարզումների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները երևում են: «Զենիթի» հետ խաղին «Կրասնոդարը» կմոտենա օպտիմալ մարզավիճակում: Այո, հավաքի վերջում բոլորս էլ հոգնածություն ենք կուտակել, սակայն կվերադառնանք Կրասնոդար, կհանգստանանք հանգստյան օրերին և կսկսենք պատրաստվել «Զենիթի» հետ հանդիպմանը»,- Պիզելիի խոսքերը մեջբերել է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:

Պիզելի. «Հավաքի վերջում բոլորս էլ հոգնածություն ենք կուտակել»