.jpg)
11/07/2013 20:09
Թալինում օձը խայթել է 15-ամյա տղային
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը (ծնվ. 1998 թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: