.jpg)
Լոլիկ, որ նվազեցնում է ավելորդ քաշը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի գիտնականները հայտնագործել են լոլիկի նոր տեսակ, որը հնարավորություն կտա պայքարել ավելորդ քաշի դեմ: Այս լոլիկները պարունակում են ամինաթթուների մեծ քանակություն, որն օրգանիզմի վրա ազդում է որպես «լավ խոլոստերին»: Այս նյութը օժտված է ներքին բորբոքումները և խոլեստերինի բարձրացումը կանխելու հատկությամբ:
Ամերիկյան հետազոտական կենտրոնի բժիշկ Ալան Ֆոհելմանի խոսքով՝ այս լոլիկներում առկա նյութերը միանգամից ազդում են մարդկանց մարսողության վրա՝ կանխելով ավելորդ քաշի ավելացումը: Բժիշկը ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ լոլիկի այս տեսակը բացարձակ չի վնասում մարսողական համակարգը և միանգամայն անվնաս է օրգանիզմի համար:
«Դեռ շարունակվում են նոր լոլիկի հետազոտման աշխատանքները, սա է պատճառը, որ չեմ կարող նշել վաճառքի հանվելու ժամկետները»,- ասել է բժիշկ Ալան Ֆոհելմանը: