.jpg)
Զամմեր. «Բորուսիային» կարելի է շնորհավորել»
Մյունխենյան «Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամմերն արժանին է մատուցել Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությանը: Այս մասին հայտնում է գերմանական մամուլը:
Զամմերի խոսքերով` «Բորուսիայի» բոլոր նորեկներն օգտակար կլինեն այդ թիմին:
«Իհարկե, այդ խաղացողներին շատ լավ չգիտեմ, բայց բավարար չափով ճանաչում են: Եվ կարող եմ ասել, որ նրանք գերազանց ձեռքբերումներ են ինչպես «Բորուսիայի», այնպես էլ գերմանական Բունդեսլիգայի համար: Այնպես որ, «Բորուսիային» կարելի է շնորհավորել»,- հայտարարել է Զամմերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության եզրափակչի մասնակիցը հրավիրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և ֆրանսիական «Սենտ Էտիենի» նախկին հարձակվող Պիեռ-Էմերիկա Օբամեյանգին: Իսկ Մխիթարյանը շվեյցարական «Բազելի» հետ ընկերական խաղում արդեն աչքի է ընկել գոլով ու գոլային փոխանցմամբ: