Օջալանն ամուսնանում է. Թուրքական մամուլ
12/07/2013 19:34

Օջալանն ամուսնանում է. Թուրքական մամուլ

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիր-ղեկավար Աբդուլլահ Օջալանը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին հայտարարել է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի Անկարայի գրասենյակի ներկայացուցիչ Մեթեհան Դեմիրը:

Անկարայում կուլիսային խոսակցություններ կան, թե Իմրալը կղզու բանտում ցմահ դատապարտյալ Օջալանը առաջին կնոջից  պաշտոնապես բաժանվելուց հետո, որոշել է կրկին ամուսնանալ:

«Քրդական հարցի կարգավորման գործընթացի մեկնարկից հետո, ժամանակ առ ժամանակ, Օջալանի հետ կապված նման խոսակցություններ են մեջտեղ գալիս»,- գրում է «Միլլիյեթ» պարբերականը:

Նշենք, որ առաջին կնոջ՝ Քեսիրեի հետ, Օջալանն ամուսնացել է Շվեդիայում 1978-ին: Նրանց ապահարզանի գործընթացը երկար տարիներ վերջնականապես չի ավարտվում: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Օջալանի հաջորդ կինը:

 

Օջալանն ամուսնանում է. Թուրքական մամուլ