Դիզվառելիքի յուրացման գործով վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել
12/07/2013 19:11

Դիզվառելիքի յուրացման գործով վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին այսօր ՀՀ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Քննիչը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու թույլտվություն ստանալու համար։

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թ. հարուցվել է քրեական գործ` 2012-2013թթ. ընթացքում հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ 
 

Դիզվառելիքի յուրացման գործով վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել