.jpg)
ՀՅԴ ներսում քննարկումներ են ընթանում. Հնարավոր են կադրային փոփոխություններ
Հայ Հեղափողական Դաշնակցության ներսում առողջ քննարկումներ են ընթանում, քանի որ Դաշնակցությունն առողջ «օրգանիզմ» է: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով այն քննարկումներին, թե դաշնակցականներից ոմանք կադրային լուրջ փոփոխություներ են պահանջում կուսակցության ներսում.
«Կարող եմ ասել, որ երեք ընտրություններում ունեցած ձախողումները ներքին պատճառներ ունեն նաև: Քննարկումներ են ընթանում և այո, իհարկե, հնարավոր են որոշակի կադրային փոփոխություններ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Ադրադառնալով այն խոսակցություններին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը, Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք որևէ մեկի հետ խնդիր չունեն.
«Եթե ուշադիր կարդաք երկու տեքստերը` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը և վարչապետի կարճ պատասխանն ու համեմատեք, ապա կտեսնեք, թե որտեղ է ճշմարտությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:
Նախորդող հրապարակում` Հրանտ Մարգարյան․ Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը