Բակո Սահակյանը քննարկել է կարկտահարության հետևանքների վերացման ուղիները
12/07/2013 19:28

Բակո Սահակյանը քննարկել է կարկտահարության հետևանքների վերացման ուղիները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է շրջկենտրոն Ասկերան և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում կարկտահարության հետևանքների վերացման գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: 

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը կարևորել է բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը` հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը քննարկել է կարկտահարության հետևանքների վերացման ուղիները