Ինչո՞ւ Անգլիայի հավաքականը հաջողության չի հասնում
12/07/2013 19:19

Ինչո՞ւ Անգլիայի հավաքականը հաջողության չի հասնում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Պրեմիեր լիգայում հսկայական թվով լեգեոներների ներկայությունը բացասաբար է անդրադառնում Անգլիայի հավաքականի հեռանկարների վրա: «The Guardian»-ը հավաքել է որոշ վիճակագրական տվյալներ, որոնք հաստատում են այդ փաստը:

Վերջին տասնամյակներին Անգլիայի ընտրանին հազվադեպ է ուրախացրել իր երկրպագուներին խոշոր մրցաշարերում հաղթանակներով, սակայն ներկա պահին իրավիճակը շատ ավելի բարդ է. այդ թիմը հիմա ոչ միայն սեփական ոճ չունի, նաև չկան նոր Բեքհեմներ, Ջերարդներ ու Լեմպարդներ. Այդ մասին են վկայում նաև Անգլիայի մինչև 21 ու մինչև 20 տարեկանների թիմերի ձախողումներն այս ամռանը կայացած Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում:

Ակնհայտ է, որ ՖԻՖԱ-ի վարկանշային սանդղակում 15-րդ տեղն զբաղեցնող Անգլիայի հավաքականի հաջողությունն ուղղակիորեն կախված է ներքին առաջնությունից: Պրեմիեր լիգան աշխարհում ամենահանրաճանաչ ու ամենադիտարժան առաջնությունն է, սակայն մեդալը նաև հակառակ կողմ ունի:

Օրինակ` 2012-2013 թթ. մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խաղադաշտ են մտել 189 անգլիացիներ, որոնցից միայն 88-ն է մասնակցել իր թիմի հանդիպումների կեսից ավելիին: Իսկ 40-ը նույնիսկ 5 խաղի չի մասնակցել:

Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն 4 թիմերը, միասին վերցրած, օգտագործել են միայն 29 անգլիացու: Նույն մրցաշրջանում անգլիացիներին ամենաքիչը վստահել է «Ուիգանը», ավելի շատ` «Լիվերպուլն» ու «Նորվիչը»:

Նշված 189 անգլիացիներն անցած մրցաշրջանում անցկացրել են 3411 խաղ, մինչդեռ Պրիմերայում 332 իսպանացիները մասնակցել են 6391, Լիգայում 1320 ֆրանսիացիները` 6274, «A» սերիայում 269 իտալացիները` 5070, Բունդեսլիգայում 224 գերմանացիները` 4035 հանդիպման:

Բացի այդ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Արսենալը» հավաքականի ընդամենը 29 թեկնածու ունեն, ապա Իսպանիայի լավագույն 4 թիմերը 60 թեկնածու ունեն, Գերմանիայինը` 52, Ֆրանսիայինը` 70, Իտալիայինը` 52:

Ինչո՞ւ Անգլիայի հավաքականը հաջողության չի հասնում