ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսի 15-ին կժամանի Հայաստան
12/07/2013 21:06

ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսի 15-ին կժամանի Հայաստան

Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Լեոնիդ Կոժարային Երևանում կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցություններից հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

 

ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսի 15-ին կժամանի Հայաստան