16 տարեկանում Աղդամի մարտերին մասնակցած ազատամարտիկը հացադուլ է հայտարարել
12/07/2013 17:14

16 տարեկանում Աղդամի մարտերին մասնակցած ազատամարտիկը հացադուլ է հայտարարել

Ազատամարտիկ, 16 տարեկանում Աղդամի մարտերին մասնակցած Շամիր Սահակյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը.

«Մենք էլ մի խումբ ազատամարտիկներով աջակցում ենք Շամիրին ու շուրջօրյա նստացույց ենք անում հրապարակում»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելցարեց, որ պատերազմին Շամիր Սահակյանը մասնակցել է ինքնակամ ու վերադարձել է համշմանդամությամբ.

«Շամիրին օրինական տուն է հասնում և պաշտպանության նախարարը հատուկ տուն է ընտրել ու ասել, որ այն հենց Շամիրին տան: Ավելի ուշ թղթաբանական քաշքշուկներ են եղել, հարցը ձգձգվել է ու հիմա ասում են, որ ազատամարտիկներին տուն են տրամադրելու միայն 2018թ.-ին: Մինչ այդ նա իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում ու ապրելու է վարձով»,- բացատրեց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելացրեց, որ ակցիան հավանաբար շարունակվելու է մինչև հուլիսի 17-ը.

«Հուլիսի 17-ին լրանում է վարչապետի խոստացված ժամկետը` մեր հարցերին լուծում տալու համար: Այդ օրը կհանդիպենք վարչապետին ու հանդիպումից հետո արդեն պարզ կլինի, թե հետագայում ինչ քայլերի կգնանք»,- ավելացրեց Վոլոդյա Ավետիսյանը:

Նախորդող հրապարակում` Վարչապետն ընդունել է նստացույց անող ազատամարտիկներին
 

16 տարեկանում Աղդամի մարտերին մասնակցած ազատամարտիկը հացադուլ է հայտարարել