Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ
12/07/2013 18:18

Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

Aysor.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:   

Շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաև դանակահարություն:

Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: 

Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ